Լրահոս կանանց համար
Ինչպես պետք է ճիշտ օծանելիք ընտրել
Յուրաքանչյուր ոք, առաջնորդվելով սեփական ճաշակով, որոշակի բույրեր է նախընտրում (հիշողությունների, տպավորությունների, տրամադրության միախառնումով): Սակայն պարֆյումեր-ոճաբանները օծանելիք ընտրելիս առաջնորդվում են մարդու արտաքինով ու նրա կրքոտությամբ: Հայտնի է, որ կանայք լինում են 4 տիպի` գարնանային, ամառային, աշնանային ու ձմեռային: Եվ յուրաքանչյուրին համապատասխանում են բույրերի հատուկ տեսակներ. այն, ինչ գերազանց «սազում» է ձմեռային կնոջը, մեղմ ասած, լավ չի հնչում, ասենք, «գարնանային» կնոջ դեպքում: Պետք է հիշել, որ օծանելիքը սեփական կերպարը կերտելու վերջին շտրիխն է, և սխալ ընտրված բույրը կարող է փչացնել այդ կերպարը կամ, առնվազն, բացասական ազդեցություն թողնել իմիջի վրա: Նման սխալներից խուսափելու համար մի քանի խորհուրդներ կան, որոնք կօգնեն ամբողջական դարձնելու ձեր ստեղծած կերպարը:
Ամառային կանանց օծանելիքներ. սազում են խորհրդավոր ու հիշվող բույրերը, ասենք` ծաղկայինը` էկզոտիկի միախառնությամբ: Ծանր ու սուր, մրգային հոտերը նրանց դեպքում նախընտրելի չեն: Ամառային կանանց հարմար են թեթևակի քաղցր ու շատ կանացի, սակայն ոչ շատ էկզոտիկ, իսկ ծանր ու սուր արտահայտված հոտերը «հակացուցված են»: Հարմար են ծաղկային ցանկացած խտանյութերով (վարդ, նարգիս) և վանիլային հոտերը: Պետք է ընտրվեն չշշմեցնող հոտեր: Այդ օծանելիքները գրեթե միշտ լինում են ոսկեգույն կամ շագանակագույն: Դրանք ավելի բաց են, քան «աշնանայինները» ու ավելի մուգ են, քան «գարնանայինները»:
Աշնանային տիպի կանանց հարմար են տաք, գրավիչ, հանելուկային, նաև խորը երանգներ ունեցող բույրերը: Փոքր ինչ սուր, հագեցած, սակայն ոչ շատ ագրեսիվ բույրն ընդգծում է աշնանային կնոջ արտասովորությունը: Թարմ ծաղկային ու մրգային համադրությունները նրանց հարմար չեն: Շատ սազում են արևելյան տիպի բույրերը: Դրանք պետք է հիշեցնեն արևադարձային անտառներ ու քաղցր մրգային հոտեր, պետք է լինեն ծանր, զգացմունքային, նրբակիրթ ու էրոտիկ , որոնցից ջերմություն ու կանացիություն է բուրում, և ընդգծվում է կնոջ հմայքը: Գերազանց են տարաշխարհիկ ծառերի (սանդալ), մուսկուսի ու համպարի բույրերը: Շքեղ, հագեցած բույրերը, որ նրանց պարագայում շատ բնական հնչեղություն ունեն, մյուսների դեպքում ծանր են, քաղցր, սուր ու տհաճ: Այս տիպի կանանց օծանելիքները մուգ գույն ունեն:
Ձմեռային տիպի կանայք պետք է խուսափեն սուր և ուժեղ հոտերից: Նրանց սազում են Արևելքի տարաշխարհիկ բույրերը` տաք, խորհրդավոր ու հանելուկային: Օծանելիքը պետք է լինի խորն ու անկրկնելի, հետաքրքրություն առաջացնող: Ձմեռային տիպի կանանց սազում է ցուրտը մեղմացնող , միաժամանակ խորհրդավորությունն ընդգծող հոտ. գերազանց են պաչուլիի, սանդալի հոտերը: Օծանելիքը չպետք է շքեղ լինի: Ավելի շատ սազում են մրգային հոտերը: Սակայն գարնանային թարմ հոտերն էլ ձմեռային կանանց կարող են անկրկնելի հմայք հաղորդել:
Գարնանային կանայք պետք է խուսափեն սուր արտահայտված հոտերից: Դրանք ուշադրություն են գրավում, իսկ գարնան հմայքը չպետք է աչք ծակող լինի: Նրանց սազում են թեթևակի, հազիվ «հնչող» հոտերը: Հարմար են ծաղկային ու մրգային բույրերը: Գարնանային կանանց սազում են մաքուր, թեթև, մրգերի ու կանաչի, գարնան տպավորություն ստեղծող բույրերը: Դրանք ոչ մի դեպքում չպետք է լինեն ծանր ու սուր, այլ պետք է պարուրեն թեթևակի բույրով ու եթերայնության տպավորություն ստեղծեն, որը համահունչ լինի գարնանային կնոջ էությանը:
Բոլոր թվարկված տարբերակները կիրառելի են նաև տղամարդկանց օծանելիք ընտրելու դեպքում: Եթե օծանելիք ընտրելիս առաջնորդվեք այս ոչ խորամանկ ցուցումներով, ապա ձեր կերպարին այս վերջին շտրիխը պարզապես անկրկնելիություն կհաղորդի:
|
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն